Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Դատախազի կեսդարյա հուշերից»

«Դատախազի կեսդարյա հուշերից»
18.04.2023 | 22:03

Դատախազության համակարգում շուրջ 50 տարի աշխատած պետական խորհրդական Ռաֆայել Կարապետյանը իր 95 ամյակը յուրովի նշանավորելով, հրատարակել է «Դատախազի կեսդարյա հուշերից» գիրքը։ Ճակատագրի բերումով այս հիրավի վաստակաշատ ու էրուդիցիայով դատախազը առնչվել է Հանրապետության գրեթե բոլոր աղմկահարույց գործերի քննությանը, շփվել պետական ու կուսակցական առանցքային գործիչների հետ, որոնց և անդրադարձել է իր ուսանելի հուշերում։ Շնորհակալ եմ, որ նաև ինձ է հիշել բարի խոսքով։ Սակայն այս ամենը մտորումների տեղիք է տալիս մեկ այլ ասպեկտով. պրակտիկներս հաճախ գրեթե անձնազոհություն ենք ներկայացնում հանցավոր խմբերի վնասազերծումը՝ խնամքով շրջանցելով առանցքային հարցը՝ իսկ ինչո՞ւ են դրանք տևական ժամանակով անարգել ու բացահայտ գործել, զբաղվել ընդհուպ կադրային հարցերով պետական ապարատում։ Հիմա իմ ավագ ընկերս հուզմունքով նկարագրում է, թե ինչպես են վնասազերծել, այսպես կոչված՝ «գվարդիականներին»։ Սա եղել է մեծաքանակ և լավ զինված խմբավորում՝ իր տարածքային ստորաբաժանումներով, որի լիդերը ընդհուպ շփումներ է ունեցել կուսակցության առաջին դեմքերի հետ։ Իսկ վնասազերծումն սկսվել է միայն կրեմլից իջեցված հարահանգով։ Դուք շարունակեք հավատալ, որ այս ամենը միայն պատմական անցյալ է ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ